Home / Հայաստան / Ի՞նչ կլինի, եթե Պուտինը չհաղթի. Ռուսաստանցի լուսանկարչի «ուտոպիկ» ՖՈՏՈպատմությունը

Ի՞նչ կլինի, եթե Պուտինը չհաղթի. Ռուսաստանցի լուսանկարչի «ուտոպիկ» ՖՈՏՈպատմությունը

«Իսկ ի՞նչ կլինի, եթե Պուտինը չհաղթի նախագահական ընտրություններում». այս հարցին ֆոտոպատմության միջոցով պատասխանել է ռուսաստանյան լուսանկարիչ Նիկիտա Շոխովը` իր պատմությունը վերնագրելով «Նախագահական ընտրությունների անսպասելի ելքը»:

Հիշեցնենք, որ այսօր համառուսաստանյան ընտրությունների արդյունքում կընտրվի երկրի նոր նախագահը: Նախագահի պաշտոնում ընտրվելու առավել հավանական թեկնածու է համարվում ՌԴ վարչապետ, նախկինում երկու անգամ երկիրը նախագահած Վլադիմիր Պուտինը:

Այս առնչությամբ նկարիչը գրել է. «Մարդկանց միտքը զբաղված է նախընտրական բանավեճերով: Ես ցանկացա ուտոպիկ իրավիճակ ստեղծել: Իսկ ի՞նչ կլինի, եթե Պուտինը չհաղթի ընտրություններում և ազատվի աշխատանքից»: