Home / Հայաստան / Խոշոր վթար Լեհաստանում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (ՖՈՏՈ)

Խոշոր վթար Լեհաստանում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (ՖՈՏՈ)

Լեհաստանում վերջին 20 տարիների ամենախոշոր երթուղային վթարն է տեղի ունեցել. երկու մարդատար գնացքներ բախվել են միմյանց:

Վթարը տեղի է ունեցել մարտի 3-ի ուշ երեկոյան: Նախնական տվյալներով` Վարշավայից Կրակով ուղևորվող գնացքը ընթացել է ոչ իր համար նախատեսված ճանապարհով: Ուղևորների խոսքով` վթարից առաջ գնացքները արագությունը չեն նվազեցրել: Մոտ 350 ուղևորների փոխադրող գնացքների վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել, սակայն չի բացառվում, որ մահացածների թիվն ավելանա:

Եվս 60 ուղևոր հիվանդանոց է տեղափոխվել, նրանց մի մասի վիճակը ծանր է գնահատվում: Աղետի պատճառների մասին դեռևս պաշտոնական տեղեկություններ չկան: Չի բացառվում, որ գնացքների կարգավարներից մեկը սխալ է թույլ տվել: Բացի դա, հայտնի է, որ վթարի շրջանում ճանապարհների վերանորոգման աշխատանքներ էին տարվում: