Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադիրովը պարել է ընտրատեղամասում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադիրովը պարել է ընտրատեղամասում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պարել է ընտրատեղամասում` հաստատելով ԿԸՀ-ի նախագահի խոսքերն այն մասին, թե ընտրությունները Ռուսաստանում անցնում են “տոնական մթնոլորտում”:

Կադիրովի պարը ֆիքսել են ընտրատեղամասում տեղադրված տեսախցիկները, այնուհետև տեսանյութը շատ արագ տարածվել է Youtube-ում:

Կադիրովը քվեարկության էր եկել մոր և ընտանիքի այլ անդամների հետ միասին: Նա հայտարարել է, որ քվեարկել է “ուժեղ երկրի օգտին` ուժեղ ղեկավարով”:

“Ինտերֆաքսի” փոխանցմամբ` Չեչնիայում քվեարկությունը շատ ակտիվ է ընթանում: Նախագահի իրենց թեկնածուի օգտին արդեն ժամը 15.00-ի դրությամբ արդեն քվեարկել էր քաղաքացիների 76 տոկոսը: