Home / Հայաստան / Նախկին պատգամավոր Եղիազարյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել

Նախկին պատգամավոր Եղիազարյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել

Հետաքննությունը Պետդումայի նախկին պատգամավոր, օլիգարխ Աշոտ Եղիազարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցել մոտ 6 մլրդ ռուբլու շորթման մեղադրանքի համաձայն: Այս մասին «Ռիա Նովոստիին» հաղորդել է գործով տուժածների փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

«Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն Լիբերալ դեմոկրատների նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի և նրա վստահված անձ Վիտալի Գոգոխիայի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասով»,- լրագրողներին պատմել է Մարգարյանը: Նրա խոսքով` վնասը 5,96 մլրդ ռուբլի է կազմել:

Հիշեցնենք, որ ներկայումս Աշոտ Եղիազարյանը միջազգային հետախուզման մեջ է գտնվում: Նա  մեղադրվում է տարբեր տեսակի ֆինանսական մեքենայությունների իրականացման մեջ: Ըստ տարբեր տեղեկությունների` ԱՄՆ-ի տարածքում գտնվող Եղիազարյանը իր հանդեպ հայտարարված հետախուզումը ապօրինի է համարում: