Home / Հայաստան / Քաղաքական գործիչը Պուտինի պատճառով ՀԱԿ-ի հետ խնդիրներ չի ունեցել

Քաղաքական գործիչը Պուտինի պատճառով ՀԱԿ-ի հետ խնդիրներ չի ունեցել

Հայ Ազգային Կոնգրեսում տիրում է ժողովրդավարություն. ՀԱԿ անդամ շատ կուսակցություններ  բազում հարցերում ունեն տարբեր կողմնորոշում և ազատություն` բարձրաձայնելու իրենց կարծիքը: Այս մասին հայտարարել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության  ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով Epress.am-ի հարցին, թե արդյոք ՍԴՀԿ-ն խնդիրներ չի ունեցել ՀԱԿ-ի հետ` Ռուսաստանի նախագահական ընտրությունների առնչությամբ ունեցած իր դիրքորոշման պատճառով:

«Եթե հնարավոր լիներ, որ մենք խնդիրներ ունենայինք ՀԱԿ-ի ներսում այն հայտարարությունից  հետո, որ կոչ ենք անում ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներին քվեարկել Վլադիմիր Պուտինի օգտնին,  մենք նման  հայտարարություն չէինք անի»,- ասել է Սարգսյանը:

ՍԴՀԿ ատենապետը հերքել է այն լուրերը, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից ստացել է զգուշացում` Վլադիմիր Պուտինին սատարելու կոչ անելու և ընտրություններից հետո նրա հաղթանակը ողջունելու համար:

«Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք իրեն թույլ չի տվել դիտողութուն անել որևէ կուսակցության: Եթե նկատել եք, Կոնգրեսում որոշ այլ կուսակցություներ այլ տեսակետ են հայտնել Ռուսատանի ընտրությունների առթիվ: Կոնգրեսում կան արևմտամետ, և ռուսամետ ուժեր: Մենք պարտավոր ենք պահպանել այն ռազմական բարիդրացիական հարաբերությունները, որոնք ունեցել ենք Ռուսատանի հետ»,- ասել է Լյուդմիլա Սարգսյանը: