Գլխավոր / Տեսանյութեր / Արդարադատության և ֆինանսների նախարարները դարձան ՀՀԿ-ական

Արդարադատության և ֆինանսների նախարարները դարձան ՀՀԿ-ական

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ՀՀԿ անդամ դառնալու դիմումներ են ներկայացրել: Այս մասին հայտնում է Yerkir.am-ը` վկայակոչելով ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադեւոսյանին:

Թադևոսյանը նշել է, որ դիմումներն ընդունվել են, և երկու նախարարներն  ու Վիկտոր Դալլաքյանն արդեն հանրապետական են: Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին YouTube կայքում տեսանյութ էր տարածվել, որտեղ Վիկտոր Դալլաքյանը 2003 թվականի նախըտրական քարոզարշավի ժամանակ քննադատում էր ՀՀԿ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին: Նշենք նաև, որ նույն 2003-ին Դալլաքյանը դուրս էր եկել ՀՀԿ-ից,քանի որ համաձայն չէր կուսակցության դիրքորոշման հետ, որը սատարել էր Ռոբերտ Քոչարյանին:

Թե անդամատոմսերը երբ պաշտոնապես կհանձնվեն նախարարներին, Թադևոսյանը չգիտեր: «Տեսնենք, կքննարկենք, Ձեզ էլ անպայման կտեղեկացնենք»,- խոստացել է նա:

Ըստ շրջանառվող լուրերի` հանդիսավոր արարողությունը նախատեսված է այս կիրակի: