Home / Հայաստան / Ադրբեջանում կհատուցեն Խորհրդային տարիներին կորցրած գումարները

Ադրբեջանում կհատուցեն Խորհրդային տարիներին կորցրած գումարները

Ադրբեջանը փոխհատուցում կվճարի այն անձանց, ովքեր 20 տարի առաջ` Խորհրդային բանկային համակարգի փլուզումից հետո, կորցրել են խնայված գումարները: Նման հրամանագիր է ստորագրել երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

Այն մարդիկ, ովքեր հաշիվներ ունեին Խորհրդային միության խնայբանկերի Ադրբեջանական մասնաճյուղերում կարող են դիմել Kapital Bank ASC մինչ տարվա ավարտը` իրենց փոխհատուցումը ստանալու համար:

Իշխանությունները մոտ 400 մլն մանաթ կծախսեն (509 մլն դոլար) վերադարձնելու համար Խորհրդային տարիներին կորած 4,8 միլիարդ ռուբլին, ասել է Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Քուբադ Իբադօղլուն` մեջբերելով հետազոտական խմբի գնահատականները: