Home / Տեսանյութեր / Բեթմենը կծառայի բրազիլական ոստիկանությանը

Բեթմենը կծառայի բրազիլական ոստիկանությանը

Բրազիլական ոստիկանության ղեկավարությունը հասարակական կարգի պահպանման ուշագրավ միջոց է գտել: Իրավապահները Բեթմենին են ծառայության վերցրել:

Սուպերհերոսի նման զգեստավորվելու և նրա դիմակը կրելու առաջարկի հետ համաձայնել է թոշակի անցած զինվորական Ալդրե Լուիս Պինխեյրոն, ում պատվիրված է ահաբեկել խոշոր քաղաքների արվարձաններում թմրանյութերի վաճառքով զբաղվողներին:

Բեթմենը նաև մասնակցելու է ոստիկանության կողմից իրականացվելիք հատուկ գործողություններին և ծանր հանցագործությունների հետաքննություններին:

Տեղի բնակիչները հավանություն են տվել իշխանությունների նախաձեռնությանը: Նրանք վստահ են. որ սուպերհերոսը կարող է կորցրած արժեքները հետ բերել իրենց կյանք: