Home / Տեսանյութեր / Նորվեգիան Հայաստանում ծառատունկի համար 1,2 մլն դոլար է տրամադրել

Նորվեգիան Հայաստանում ծառատունկի համար 1,2 մլն դոլար է տրամադրել

Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը 1,2 մլն դոլար ֆինանսական աջակցություն է տրամադրել «Հայաստանի ծառատունկ ծրագրի» համար:

Ֆինանսավորումը թույլ կտա կյանքի կոչել «Էյ Թի Փի»-ի ծրագրերի հիմնական մասը մինչ 2014 թվականը, ասված է Հասարակական կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

«Նորվեգիայի դեսպանատան հետ մեր համագործակցության հիմնական նպատակը եղանակային փոփոխությունների ազդեցությունը մեղմացնելն է»,-պարզաբանել է SEEDS («Սոցիալական, տնտեսական և բնապահպանական կայուն զարգացում») ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը` հավելելով. «Մենք դա պատրաստվում ենք անել` իրազեկման մակարդակը բարձրացնելով»:

Միայն 2011 թվականին «Էյ Թի Փի»-ի SEEDS ծրագրի շրջանակներում 186,785 ծառեր են տնկվել Հայաստանի մի շարք գյուղերում:

«Վերջին 17 տարիների ընթացքում «Էյ Թի Փի»-ն ծրագրեր է իրականացրել Հայաստանում, որը հնարավոր է եղել իրագործել սփյուռքի աջակցության շնորհիվ»,-ասել է Մելիքյանը: «Հավատացած ենք, որ Նորվեգիայի դրամաշնորհը արտացոլում է հավատը մեր փորձի և կատարելության ձգտման հանդեպ և մենք հույս ունենք, որ դա կոգևորի ուրիշներին նույնպես միանալ մեր առաքելությանը»: