Home / Տեսանյութեր / Նախկին քահանան առցանց սեքս-շոփ է բացել կրոնապաշտների համար

Նախկին քահանան առցանց սեքս-շոփ է բացել կրոնապաշտների համար

Նիդերլանդներում նախկին հոգևորական, ներկայումս սեռական հարաբերությունների հարցում փորձագետ Մարկ Անգենենտը ինտիմ ապրանքների առցանց խանութ է բացել, որը նպատակ ունի բավարարելու կրոնապաշտ գնորդների պահանջները:

Խանութի սեփականատիրոջ կարծիքով` սեքս-շոփը կոչված է օգնելու քրիստոնյաներին հաղթահարել խղճի և ամոթի զգացումները, ինչպես նաև գիտակցել, որ հավատացյալները չպետք է ամաչեն սեռական հարաբերությունները բաց քննարկել: «Սեքսուալությունը պետք է բաց թեմա լինի քրիստոնյա հասարակության համար»,- նշել է Անգենանտը:

Liefdestuin («Սիրո այգի») կայքի այցելուները կարող են ոչ միայն ապրանքներ գնել, այլև ծանոթանալ կրթական և ուսուցողական նյութերիn: Միաժամանակ, Liefdestuin կայքը ամբողջությամբ զուրկ է էրոտիկ կամ պորնոգրաֆիկ բնույթի նկարներից և տեքստերից: