Home / Տեսանյութեր / Միջազգային հետախուզման մեջ գտնվող եղբայրները բերման են ենթարկվել Հայաստանում

Միջազգային հետախուզման մեջ գտնվող եղբայրները բերման են ենթարկվել Հայաստանում

Մարտի 20-ին հայտնաբերվել և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող եղբայրներ, 22-ամյա և 21-ամյա Արա և Ալիկ Բանդուրյանները:

Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ նրանք հետախուզվում էին Ֆրանսիայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով` կազմակերպված խմբի կողմից անձի առևանգում իրականացնելը կամ կազմակերպելը: