Home / Հայաստան / Ռուսաստանի կարող է հրաժարվել ադրբեջանական չրերից

Ռուսաստանի կարող է հրաժարվել ադրբեջանական չրերից

Ռուսաստանը կարող է արգելել Ադրբեջանին իր երկրին չիր մատակարարել: Մասնագետները չրերի մի քանի խմբաքանակներում վնասակար օրգանիզմներ են հայտնաբերել, հայտնում է РСН-ը:

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վարչությունը կոչ է արել Ադրբեջանի իր գործընկերներին վերացնել բոլոր խախտումները: Հակառակ դեպքում ռուսական կողմը կարող է հավելյալ պաշտպանիչ միջոցներ կիրառել և հրաժարվել դրանց ներմուծումից:

Այս պատժամիջոցները կարող են կիրառվել նաև Ուզբեկստանի և Տաջիկստանի վրա:

Այս երեք պետությունները Ռուսաստանի չրի և ընկույզի հիմնական մատակարարներն են: