Home / Տեսանյութեր / Սոբչակի դեմ քրեական գործ են հարուցել Աշոտ Գաբրելյանովի պատճառով

Սոբչակի դեմ քրեական գործ են հարուցել Աշոտ Գաբրելյանովի պատճառով

Ոստիկանությունը Life News կայքի լրագրողների բողոքի կապակցությամբ քրեական գործ է հարուցել հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակի և ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինի դեմ: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի «սեփականությանը դիտավորյալ վնաս հասցնելը» հոդվածի համաձայ:

Ավելի վաղ LifeNews լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրելյանովը նամակ-բողոք էր գրել Մոսկվայի ոստիկանության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևի անունով` վստահեցնելով, որ իր կայքի լրագրողների վրա հարձակում են գործել Սոբչակն ու Յաշինը: Բաց նամակում ասվում էր, որ նրանք հարձակվել են լրագրողի վրա և կոտրել տեսախցիկը:

Միջադեպը տեղի էր ունեցել Տվերսկայա պողոտայում գտնվող ռեստորանում: Ընդհարումը սկսվել էր այն ժամանակ, երբ լրագրողները ռեստորանում նկարահանելիս են եղել Սոբչակի զրույցը ընդդիմադիրների հետ:

Քսենիա Սոբչակը իր հերթին հայտարարել էր, որ ինքը ունի այդ միջադեպի տեսագրությունը, որը հերքում է Life News-ի լրագրողների հայտարարությունը:

Միաջդեպից հետո Սոբչակը հրավիրել է Աշոտ Գաբրելյանովին իր «Собчак живьем» հաղորդմանը, սակայն վերջինս հրաժարվել է առաջարկից: Ծրագրի շրջանակներում Սոբչակը խոստացել էր ցուցադրել նրան միջադեպի տեսագրությունները: