Home / Հայաստան / «Եվրատեսիլը»` չափից դուրս քաղաքականացվա՞ծ. Ադրբեջանում ճնշումներն ուժեղանում են

«Եվրատեսիլը»` չափից դուրս քաղաքականացվա՞ծ. Ադրբեջանում ճնշումներն ուժեղանում են

Մինչ Ադրբեջանը «Եվրատեսիլին» ընդառաջ շարունակում է ճնշել այլախոհությունը, BBC-ի կովկասյան թղթակից Դեմիան Մըքգինեսը հարց է ուղղում` արդյո՞ք երաժշտական մրցույթը չափից շատ քաղաքականացված չի դառնա:

«Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ հետաքննող լրագրող Հադիջա Իսմայիլովան նամակ և լուսանկարներ ստացավ, որոնցում ինքը պատկերված է ընկերոջ հետ սեռական հարաբերությունների ժամանակ: Նկարներն արվել էին լրագրողի սենյակում առանց նրա գիտության տեղադրված տեսախցիկների կողմից:

Նամակում լրագրողին առաջարկվում էր դադարեցնել ադրբեջանական իշխանությունների քննադատությունը: Նրան սպառնում էին հրապարակային խայտառակությամբ, սակայն լրագրողը տեղի չտվեց սպառնալիքներին: Ավելի ուշ արդեն ԶԼՄ-ներում էին հայտնվել նույն տեսարանի տեսանյութերը: Մի շարք իշխանամետ պարբերականներ գրում էին լրագրողի խայտառակ վարքի մասին:

Իսմայիլովան վստահ էր, որ այդ ամենը իշխանական մարմինների ձեռքօ գործն է:

«Մենք հույս ունեինք, որ միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի վրա` կապված Եվրատեսիլի հետ, մեզ ավելի շատ ազատություն կբերի: Սակայն հակառակը տեղի ունեցավ, իշխանությունները ուժեղացնում են ճնշումները:

Նմանատիպ սպառնալիքները նորություն չեն Ադրբեջանի համար, նրանք հաճախ օգտագործում են այս մեթոդները իշխանություններին քննադատողներին ահաբեկելու նպատակով:

Եվ չնայած նման շանտաժի զոհ չեն դարձել արտասահմանցի լրագրողները, Իսմայիլովան վստահ է, որ դա պետք է բոլորին մտահոգի: «Մեծ եղբայրը հետևում է բոլորին»,- նախազգուշացնում է Հադիջան:

Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են նրանով, որ չնայած միջազգային հանրության ուշադրությանը, լրագրողների վիճակը երկրում ավելի ու ավելի է վատանում:

Եվ այս բոլոր խնդիրները հաշվի առնելով` երաժշտակլան մրցույթի երկրպագուները չարդարացված են համարում Եվրատեսիլը բռնապետական երկրում անցկացնելու որոշման համար մրցույթի կազմակերպիչների քննադատությունը:

Վերջիվերջո, այս մրցույթն արդեն իսկ աննախադեպ մեծ հետաքրքրություն է առաջացրել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի հանդեպ: Եվրոպական մշակույթը, վառ զգեստները և տարօրինակ պարային քայլերը թերևս  չեն փոխի աշխարհը: Բայց դրանք, անկասկած, Ադրբեջանին դեպի վառ լույսն են մղել` իր բոլոր առավելություններով և թերություններով: