Home / Հայաստան / Թերթը իմացել է` ինչու է ՀՀԿ ցուցակից դուրս մնացել Մենուա Հարությունյանը

Թերթը իմացել է` ինչու է ՀՀԿ ցուցակից դուրս մնացել Մենուա Հարությունյանը

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեկ հետաքրքիր մանրամասներ է իմացել «slaq.am»-ի սեփականատեր, ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանի` համամասնական ցուցակից դուրս մնալու մասին:

«Պարզվում է` «slaq.am»-ի սեփականատեր Մենուային ցանկից դուրս է թողել անձամբ Հովիկ Աբրահամյանը, որը ժամանակին համարվում էր Մենուայի հովանավորը: Իսկ բանը եղել է այսպես. երբ Աբրահամյանը ցանկացել է վարչապետ դառնալ, Մենուայի կայքը սկսել է խփել վարչապետ Տիգրան Սարգսյանին` քարոզելով, որ Հովիկ Աբրահամյանն է ամենաճիշտ վարչապետը: Դրանից հետո Մենուային հրավիրել են նախագահական և «հանձնարարել» չանել դա: Ավելին` ասվել է, որ պետք է Տիգրան Սարգսյանին պաշտպանել:

Եվ Մենուան էլ, երկրի նախագահին ու հարազատ կուսակցությանը հավատարիմ, սկսել է պաշտպանել գործող վարչապետին և հայտնվել է Հովիկ Աբրահամյանի «սև ցուցակում: Արդյունքում` չնայած ծառայել է իշխանություններին և կատարել Սերժ Սարգսյանի ցանկությունը, սակայն, ի կատարումն Հովիկ Աբրահամյանի ցանկության, դուրս է մնացել ցուցակից», – գրում է օրաթերթը: