Home / Հայաստան / Նյու Յորք նահանգում արգելել են «պարել» բառը. այն շատ սեքսուալ է

Նյու Յորք նահանգում արգելել են «պարել» բառը. այն շատ սեքսուալ է

Նյու Յորք նահանգի կրթության վարչությունը արգելել է մի շարք բառերի կիրառումը հասարակության որոշ շերտերին «չվիրավորելու» համար: Արգելված է «դինոզավր» բառը, որը հիշեցնում է էվոլյուցիայի գաղափարի մասին, իսկ խոսել այդ մասին նշանակում է զայրացնել կրեացիոնիստներին: Արգելված է «Dancing» (պարել) բառը, որը, ըստ կրթության վարչության, շատ սեքսուալ է: Արգելված է անգամ «Birthday» (ծննդյան օր) բառը. «Եհովայի վկաները չեն նշում սեփական ծննդյան օրը, դուք կարող եք վիրավորել նրանց զգացմունքները»: Այս մասին գրում է իտալական La Repubblica թերթը:

Չի կարելի օգտագործել «աղքատություն» բառը, քանի որ դրանով կարելի է վիրավորել գործազուրկ հայր ունեցող երեխային, իսկ այսպիսինները այժմ ԱՄՆ-ում 8,3% են կազմում: Կիրառելի չէ նաև «ամուսնալուծություն» բառը, որովհետև ամուսնալուծված մարդկանց երեխաները կարող են կրկին վերապրել ընտանեկան ողբերգությունը: Արգելված է «ստրկություն» բառը, որով կարելի է վիրավորել փոքրիկ աֆրոամերիկացիների զգացմունքները:

Կոլումբիայի համալսարանի ներկայացուցիչ Դինա Կունի խոսքով, սակայն, եթե երեխաներին արգելվի օգտագործել, հետևաբար և քննարկել այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են աղքատությունը, էվոլյուցիան, կրոնը և ամուսնալուծությունը, նրանք երբեք չեն սովորի  մտորել:

«Այլ կերպ ասած, նրանք կմնան փոքրիկ դինոզավրեր, եթե կարելի է նրանց անվանել այդպիսի արգելված բառով», – ասել է Կունը: