Home / Տեսանյութեր / Իտալացիները 1 կմ-անոց թունել են փորել ոսկերչական խանութ թալանելու համար

Իտալացիները 1 կմ-անոց թունել են փորել ոսկերչական խանութ թալանելու համար

Սիցիլիական Աչիրեալե քաղաքի ոստիկանությունը 4 մարդու է ձերբակալել, ովքեր 1 կմ երկարությամբ թունել են փորել` նպատակ ունենալով այդ ճանապարհով մտնել քաղաքի կենտրոնում գտնվող ոսկերչական իրերի խանութ և թալանել այն:

Կասկածյալները իջնում էին գետնի տակ կոյուղու միջոցով: Մեկ ամիս շարունակ նրանք թունել են փորել Աչիրեալեի պատմական հատվածի  տակ և ընդամենը մի քանի մետր էր մնացել նպատակին հասնելու համար, երբ ոստիկանները բերման են ենթարկել նրանց: