Home / Տեսանյութեր / Մոսկվա-Երևան չվերթի հարբած ուղևորին բերման են ենթարկել խուլիգանության համար

Մոսկվա-Երևան չվերթի հարբած ուղևորին բերման են ենթարկել խուլիգանության համար

Մարտի 27-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկը խուլիգանություն է կատարել:

Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 53-ամյա  Գագիկ Կ.-ին:

Պարզվել է, որ նա թռիչքի ընթացքում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, շուրջ 45 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայտնում են ոստիկանությունից: