Home / Հայաստան / Արթուր Աբրահամ- Պյոտր Վիլշևսկի մենամարտը` վաղը

Արթուր Աբրահամ- Պյոտր Վիլշևսկի մենամարտը` վաղը

Գերմանիայի Քիլ քաղաքում քիչ առաջ տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և նրա մրցակցի` լեհ Պյոտր Վիլշևսկու կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Պյոտր Վիլշեւսկին` 76.1 կգ, հայտնում է Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Մենամարտը կայանալու է վաղը` մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena” մարզահամալիրում: Մրցելույթը ցուցադրվելու է  Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը):

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի “Բադեն-Արենա” համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին  մենամարտի  5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։