Home / Հայաստան / Ֆրանսահայ աստղը Երևանում կկատարի «Հայաստանի լեռներ»-ը, իսկ հետո կվերադառնա մենահամերգով

Ֆրանսահայ աստղը Երևանում կկատարի «Հայաստանի լեռներ»-ը, իսկ հետո կվերադառնա մենահամերգով

Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորին (իսկական անունը` Պատրիկ Շուշանյան) այս անգամ Հայաստանում մեծ համերգ չի ունենա, սակայն մոտ ապագայում վերադառնալու է Հայաստան` «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլով կամ մենահամերգով: Այս մասին այսօր երգիչը հայտարարել է Երևանում լրագրողների հետ հանդիպմանը:

Այս այցի շրջանակներում Ֆիորին համերգ կունենա «Մեցցո» ակումբում, կերգի հայտնի Belle և «Հայաստանի  լեռներ» երգերը, որի բառերը  Ֆիրոին գրել է «Մայրիկ» ֆիլմի երաժշտության վրա, իսկ բառերում  արտահայտել է իր ընտանիքի  պատմությունը:

«Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 2004-ին: Պետք է ասեմ` երիտասարդությունն ավելի գեղեցիկ է դարձել: Լինելով հեռու Հասյատանից` ես մեցածել եմ նույն արժեքներով, ինչ որ դուք: Լինելով հեռու` այդքան էլ հեռու չէի: Այն բանից հետո, երբ  Հովիկ Խաչատրյանի  խնդրանքով դարձա Province d’Armenie  կազմակերպության խնամակալը, ընտանիքիով եկանք Հայաստան: Հանդիպեցի իմ հեռավոր ազգականներին, ում նույնիսկ իմ հայրը չէր տեսել 40 տարի»,- պատմել է երգիչը:

Հարցին, թե ինչն է ամենաշատը տպավորել Ֆիորիին Հայաստանում, երգիչը պատասխանել է. «Ամենաշատը տպավորվել եմ Էջմիածնում տեսած  մի կնոջ ժպիտից: Ես մտածեցի, որ նա ինձնից փող կուզի, բայց նա եկավ, դիպավ ձերքով շուրթերիս ու ասաց` «Դուք լավ մարդ եք»»: