Home / Հայաստան / Ադրբեջանը «սատանայական» քայլի է դիմել, բայց Իրանը քար է գցում նաև Հայաստանի կողմը

Ադրբեջանը «սատանայական» քայլի է դիմել, բայց Իրանը քար է գցում նաև Հայաստանի կողմը

Վերջին շրջանում  քաղաքական մի քանի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի ու Իրանի  հարաբերություններում առաջացած լարվածությունը չի նվազել նաև Նովրուզի օրերին. Թավրիզում ակտիվ գործունեություն ծավալող իրանցի հոգևորականը Իլհամ Ալիևի Նովրուզը շնորհավորել է նամակով, որտեղ սպառնալիքներ են հնչել, թե կփակեն Թավրիզում Ադրբեջանի  հյուպատոսությունը, եթե Ադրբեջանի իշխանությունները  շարունակեն վարել հակաիսլամական քաղաքականություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:

«Անգլիական «Times»  պարբերականը հայտնել էր, որ Ադրբեջանը համարվում է երկիր, ուր ազատ գործում են լրտեսներ, ու այդ համատեքստում Իրանը մեղադրեց Ադրբեջանին, որ վերջինս իր տարածքը տրամադրում է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալներին, որոնք էլ պարբերաբար սպանում են  իևանական ատոմագետ-ֆիզիկոսներին, որպեսզի խաթարեն  Իրանի միջուկային ծրագիրը», – ասել է հանդիպման մեկ այլ մասնակից՝ ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Նրա համոզմամբ՝  այս լարվածությունը չի նվազում, և վերջերս Բաքվում ձերբակալեցին երկու անձանց, ում մեղադրում էին Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեջ: Այդ լրտեսկան սկանդալը նվազելու փոխարեն, նոր թափ է ստանում:

«Վերջերս լուրեր շրջանառվեցին, իբրև թե Իսրայելը, ադրբեջանա-իրանական սահմանին ձեռք է բերել մի տարածք՝ ռազմական  օդանավակայան կառուցելու համար: Պաշտոնական Բաքուն հերքեց այդ տեղեկատվությունը: Այնուամենայնիվ, պարզ է դառնոմ, որ Իսրայելը ուժեղացնում է իր դիրքերը  Ադրբեջանում, այսինքն` Ադրբեջանն ակամայից վերածվում է մի պլացդարմի, որտեղից Իսրայելն ու արևմտհյան մի արք գազտնի ծառայություններ կարողանում են հետևել Իրանին ու իրանկան զարգացումներին ու, ինչու չէ, նաև ձեռքը պահել զարկերակին», – ասել է   Ասատրյանն  ու հավելել՝ թեև Ադրբեջանն իրեն համարում է աշխարհիկ երկիր, այնուամենայնիվ, իրանական մի շարք  բարձրաստիճան հոգևորականներ պարբերաբար հայտարարում են, որ ալիևյան ռեժիմը ոտնահարում է իսլամը, հավատացյալ մարդկանց իրավունքները:

«Մի շարք հոգևորականներ սատանայական քայլ են համարել Ադրբեջանում անցկացվող Եվրատեսիլը ու սպառնացել են, որ հակաքայլեր կձեռնարկեն, ավելին՝ կփակվի Թավրիզում Բաքվի հյուպատոսարանը, նաև տեղեկություններ կան, որ Ադրբեջանում գեյ-պարադ է անցկացվելու, ինչը նույնպես, Իրանի հավաստմամբ իսլամական օրենքների կոպիտ խախտում է, և իրենք խիստ միջոցներ կկիրառեն», – նշել է ադրբեջանագետն ու շետել, որ չնայած մի շարք բարձրաստիճան հոգևորականներ Իրանում քննադատում են Ադրբեջանի քաղաքականությունը, սակայն, հավասարակշռությունը պահելու համար, նաև քար են գցում Հայաստանի կողմը:

«Նրանք նշում են, որ ԼՂՀ-ն պատկանում է Ադրբեջանին, ու այս փորձով ամեն ինչ անում են, որ երկու կողմն էլ չնեղանա», – ասել է բանախոսը:

Նա նաև ավելացրել է, որ իրավիճակը փոխվել է ի նպաստ Հայաստանի, ու Հայաստանը պետք է հստակ օգտվի ու օգտագործի այս առիթը` Իրանի հետ հարաբերությունները լավացնելու ուղղությամբ: