Home / Տեսանյութեր / Ժամը 20:30-ին լույսերը կանջատեն` հանուն Մոլորակի

Ժամը 20:30-ին լույսերը կանջատեն` հանուն Մոլորակի

Այսօր երեկոյան  Երևանի ժամանակով 20.30-ին  «Մոլորակի ժամ» միջազգային ակցիայի շրջանակներում  լույսերը կանջատվեն: Երևանը ակիցային մասնակցում է չորրորդ անգամ, այս տարի ակցիային միանալու են նաև Վանաձոր և Կապան քաղաքները:

Երկիր մոլորակի կենսական պայմանների և ռեսուսների պաշտպանության այս ակցիայի սկիզբը դրվել է 2007թ., երբ առաջին անգամ Սիդնեյում 2 ժամով անջատել են լույսերը: Այդ օրվանից ի վեր ամեն  տարի մարտ ամսվա վերջին շաբաթ օրը մոլորակի լույսերը անջատում են:

Ըստ  Բնության համաշխարհային հիմնադրամի` ակցիան սիլվոլիկ նշանակություն ունի և ընդամենը խորհրդանշում է  լույսեր անջատող քաղաքաների  պատրաստակամությունը շարունակել պայքարը հանուն բնության պահպանման:   Այնուամենայնիվ, մեկ ժամով  լույսերը անջատելը  բերում է բավկանին  մեծ բացարձակ օգուտ: Ինչպես հայտնել է Կլիմայի կենվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը` 1 կմվ/ժ էներգիա արտադրելու համար 130 գրամ գազ է  օգտագործվում և արտանետվում է 250գ  CO2.

Անցյալ տարի «Մոլորակի ժամ»-ին մասնակցել էր 2500  քաղաք, 1700 հայտնի շենք: