Home / Հայաստան / Անպատասխանատու լրագրողն անպատասխանատու կառավարության հետևանք է. փորձագետ

Անպատասխանատու լրագրողն անպատասխանատու կառավարության հետևանք է. փորձագետ

Եթե հայաստանյան լրատվությունն անպատասխանատու է դառնում, դրա հիմնական մեղքը կառավարությանն է, քանի որ ունենք անպատասխանատու կառավարություն:

Այդ մասին այսօր հայտարարել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, hetq.am կայքի Էդիկ Բաղդասարյանը` «Պատասխանատու լրագրություն, լրագրողական էթիկա և տեղեկատվության ազատություն» թեմայով Երևանում կայացած սեմինարի ժամանակ:

««Պատասխանատու լրագրություն» արտահայտությունն ամենատարածվածն է  աշխարհում: Երբ լրագրողներին սկսում են դասեր տալ, միանգամից ասում են, որ նրանք պետք է լինեն պատասխանատու: Ես միշտ հակառակ կողմից եմ գալիս, լրագրողները կարող են լինել պատասխանատու, եթե կառավարությունը պատասխանատու է, որովհետև մեզ մոտ շատ հաճախ պատասխանտու լրագրությանը կառավարությունը չի արձագանքում, կառավարությունը շատ արագ  արձագանքում է ոչ պատասխանատու լրագրությանը: Այսինք` նրանք արձագանքում են, երբ որ զրպարտանք է լինում, երբ բամբասանք և վիրավորանք է լինում», – ասել է Բաղդասարյանը:

Նա նաև հավելել է, որ լուրջ հոդվածների դեպքում` երբ կաշառակերության մեջ մեղադրանք է լինում, պաշտոնական դիրքի չարաշահման նյութեր են լինում, կառավարությունը չի արձագանքում: