Home / Տեսանյութեր / «Շեքսպիրը պետք է մահանա». ֆիլմը կարող է խռովության առիթ դառնալ

«Շեքսպիրը պետք է մահանա». ֆիլմը կարող է խռովության առիթ դառնալ

Թայլանդացի գրաքննիչները արգելել են Ուիլիամ Շեքսպիրի «Մակբեթը» ողբերգության մոտիվներով նկարահանված ֆիլմի ցուցադրությունը իրենց երկրում` հայտարարելով, որ այն կարող է մարդկանց միջև խռովություն մտցնել:

«Շեքսպիրը պետք է մահանա» ֆիլմը պիեսի ադապտացված և թայվանական լեզվով թարգմանված տարբերակն է, որում շոտլանդացի գեներալը հանուն իշխանության սպանում է իր թագավորին:

Թեև ֆիլմի թայվանական տարբերակում սյուժեն զարգանում է հորինված երկրում, գրաքննիչները դրանում վերջերս Թայլանդում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին ուղղված ակնարկ են նկատել:

2010 թվականին Թայլանդում տասնյակ մարդիկ զինվորականների և հակակառավարկան ուժերի միջև բախման զոհ դարձան: