Home / Հայաստան / Խաչատուր Սուքիասյանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Խաչատուր Սուքիասյանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Այսօր ՀՀ վարչական դատարանը հինգ դատավորների կազմով մերժել է Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` վերջինիս որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Խաչատուր Սուքիասյանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը օբյեկտիվ որոշում չի կայացրել և չի պաշտպանել իր ընտրական իրավունքը` չվերացնելով ընտրական իրավունքի խախտումները:

Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները ուսումնասիրում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորության հարցը:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանին չգրանցելու համար հիմք էր հանդիսացել ոստիկանության տեղեկանքը, համաձայն որի նա վերջին 5 տարվա ընթացքում մշտապես չի բնակվել Հայաստանում:

Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ իրեն չգրանցելու հիմքեր չկան:

Նշված ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրել է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը: