Home / Տեսանյութեր / Մանկատնից փախած աղջիկը պատրաստվում էր նետվել Կիևյան կամրջից

Մանկատնից փախած աղջիկը պատրաստվում էր նետվել Կիևյան կամրջից

Ապրիլի 3-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները կանխել են ինքնասպանության փորձ:

Ինչպես Aravot.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ոստիկաններ Արման Ալեքսանյանն ու Կնյազ Բարսեղյանը գիշերային ծառայության ժամանակ` ժամը 23.50-ի սահմաններում,  նկատել են, որ  Կիևյան կամրջի վրա մի աղջիկ երեխա է կանգնած:

Ոստիկանները, մոտենալով աղջնակին, պարզել են, որ վերջինս ցանկանում է իրեն նետել կամրջից: Իրավապահները, սակայն, կարողացել են կանխել այդ մտադրությունը և աղջկան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Պարզվել է, որ այդ աղջիկը 16-ամյա Ա.Մ-ն է, ով ժամանակավորապես հանձնված է եղել «Զատիկ» մանկատան խնամքին: Պարզվել է նաև, որ Ա.Մ.-ն փախուստի էր դիմել մանկատնից:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Վլադ Անոյանի կողմից նյութեր են նախապատրաստվել: