Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ խոսել է իշխանությունների ռեսուրսի մասին

Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ խոսել է իշխանությունների ռեսուրսի մասին

Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Հանդիպմանը Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման հետ կապված իր նկատառումները և դիտարկումները:

Հատուկ շեշտվել է ընտրացուցակներում Հայաստանից բացակայող 700 հազար ընտրողների առկայության խնդիրը և նշվել, որ սա իշխանությունների ընտրակեղծարարության հիմնական ռեսուրսն է:

ՀԱԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը և Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: