Home / Հայաստան / Օսկանյանը հորդորում է ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին չնույնականացնել. նա չգիտի` ինչու է կազմվել կոալիցիա

Օսկանյանը հորդորում է ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին չնույնականացնել. նա չգիտի` ինչու է կազմվել կոալիցիա

ՀՀ նախկին արտգործնախարար, այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանն այսօր քաղաքական այլ ուժերի հետ միասնական շտաբի մասին հայտարարություն ստորագրելուց հետո լրագրողների հետ զրույցում հորդորել է այլևս ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին չնույնականացնել և դիտել որպես այլընտանքներ:

«Ես նոր եմ ԲՀԿ-ում, ես չեմ կարող բացատրություններ տալ նրա նախկին 5 տարվա գործունեությանը, սակայն փաստը այն է, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ընտրությունների են գնում տարբեր  ծրագրերով, նրանք իրար այլընտարանք են, և արդար ընտրություններով ժողովուրդը ընտրություն պետք է անի: Դա է ժողովրդավարությունը, որին մենք պետք է հասնենք: Բացառությամբ մեկի՝ բոլոր նախորդ ընտրությունները խախտումներով են անցել, ու ժողովուրդը թերահավատություն է ձեռք բերել»,-ասել է Օսկանյանը:

Հարցին, թե էդ դեպքում ուր մնաց ՀՀԿ-ի, ԲՀԿ- և ՕԵԿ-ի միջև ստորագրված կոալիցոին հուշագիրը, Օսկանյանը պատասխանել է. «Գիտեք, բոլոր երկներում կոալիցիա կազմվում է, եթե ուժերը չեն ունենում բացարձակ մեծամասնություն: Մեզ մոտ չգիտեմ` ինչու ստեղծվեց կոալիցիա, երբ ՀՀԿ-ն  մեծամասնություն ուներ»: