Home / Տեսանյութեր / Իրավապաշտպանների զեկույցը խոսում է զինված ուժերում առկա պնդիրների մասին

Իրավապաշտպանների զեկույցը խոսում է զինված ուժերում առկա պնդիրների մասին

Վերջին վեց տարիներում ՀՀ Զինված ուժերում խաղաղ պայմաններում մահացածների թիվը կազմել է 325: Այս մասին ասված է Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի այսօր հրապարակված զեկույցում:

Խաղաղ պայմաններում զոհված զինվորների  մահվան դեպքերի քննությունների մասին խոսելով` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատել է հետևյալ խնդիրները:

«Առաջին` գործով քննության մասնակցության դժվարությունն է: Խնդիր է, օրինակ, դատավարության վայրը` Սյունիքի առաջին ատյանի դատարանից գործը չպետք է տեղափոխվի Ստեփանակերտ: Ազատազրկման միջոցով խաբանման միջոցի կիրառումը չպետք է իրականացվի Շուշիի ՔԿՀ-ում: Եվ վերջապես, պատշաճ փոխատուցման խնդիրն է:  Ընտանիքները պետք է ստանան ամենամսյա հստակ փոխհատուցում, – ասել է իրավապաշտպանը:

Նրա ներկայացմամբ` զեկույցը վերլուծություն է, թե Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական, հասարակական վերահսկողության ինչ  հնարավորություններ կան Հայաստանում:

Սաքունցը ասուլիսի ընթացքում ներկայացրել է ԶՈՒ գործունեութունը կարգավորող այն բոլոր ազգային իրավական նորմերը և ռազմավարական փաստաթղթերը, որոնք  փաստացի թղթի վրա են մնում և, այսպիսով, խոչընդուտում են քաղաքացիական վերահսկողության իրագործումը: Զեկույցի հեղինակները հանգել են հետրյալ  եզրակացությունների` ՀՀ զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական  վերահսկողության մեխանիզմների իրականացման համար անհրաժեշտ իրավական նորմերը բացակայում են, պաշտպանության գերատեսչության վերաբերրյալ տեղեկությունները ամբողջովին հանդիսանում են գաղտնի, գաղտնի է համարվում բյուջեն ամբողջովին, նույնիսկ ոչ ռազմական նշանակության ծախսերը, ԶՈՒ-ում բացակայում են ներքին բողոքարկման արդյունավետ մեխանիզմները, պատշաճ քննություն չի իրականացվում ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավուքների խախտման դեպքերի ուղղությամբ, ԶՈՒ վերաբերյալ օրենսդրական բազան մատչելի չէ քաղաքացիների համար:

Այս եզրակացությունների հիման վրա  հեղինակները համապատասխան փոփոխությունները անելու առաջարկություններն են շարադրում: