Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի թեկնածուների հետ քննարկել է առաջիկա ընտրությունները

Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի թեկնածուների հետ քննարկել է առաջիկա ընտրությունները

Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի` համամասնական և մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուների, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների և տարածքային կառույցների ղեկավարների համատեղ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Կոնգրեսի մամուլի ծառայության հաղորդմամբ, Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ընտրություններին նախորդող շրջանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել առաջիկա քարոզարշավին առնչվող խնդիրներին:

Ելույթ են ունեցել նաև ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, պատգամավորի թեկնածուներ Գայանե Առուստամյանը, Սասուն Միքայելյանը, Գևորգ Գևորգյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Գուրգեն Եղիազարյանը, Դավիթ Մաթևոսյանը, Մովսես Արիստակեսյանը, Ավետ Պողոսյանը, Վահագն Խաչատրյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Լիդա Մելիքյանը, Նիկոլ Փաշինյանը, Մերուժան Աբրահամյանը, Մյասնիկ Մալխասյանը, Վարազդատ Վարդազարյանը, Արա Նեդոլյանը, Երջանիկ Աբգարյանը, Մանուել Գասպարյանը, Զոյա Թադևոսյանը:

«Քննարկման հիմնական թեմաներն են եղել առաջիկա քարոզարշավի ռազմավարության և պատշաճ կազմակերպման, վարչախմբի կողմից իրականացվող կեղծիքների դեմ արդյունավետ պայքարի հետ կապված հարցեր: Խորհրդակցությունն ամփոփել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը», – ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: