Home / Տեսանյութեր / Ֆրանսիացի ուսանողները «երաժշտական դոնդող» են ստեղծել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիացի ուսանողները «երաժշտական դոնդող» են ստեղծել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի համալսարաններից մեկի դիզայնի ֆակուլտետի երկու ուսանողներ երաժշտական ձայներ հանող դոնդող են ստեղծել: Նրանք անվանել են այն «աղմկոտ դոնդող» («noisy jelly») և այժմ որոշել են ինտերնետ օգտատերերին սովորեցնել, ինչպես կարելի է ինքնուրույն այդպիսի «երաժշտական գործիք» ստեղծել, գրում է F5.ru-ն: Դոնդողի տարբեր ձևերը և դրանում ավելացվող աղի կոնցենտրացիան փոխում են դոնդողից դուրս եկող ձայները: Հենց որ դոնդողը պատրաստ է, կարելի է անցնել երաժշտության ստեղծմանը` անհրաժեշտ հեռավորություն և հպվելու ուժգնություն ստեղծելով դրա շուրջ: «Խաղային տախտակը». որի վրա տեղադրվում է դոնդողը, ֆիքսում է այդ հպումները և դրանք երաժշտության է վերածում: