Home / Հայաստան / Զոհված զինծառայողների ծնողները պատրաստվում են մեծացնել Սերժ Սարգսյանի նկարը… (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զոհված զինծառայողների ծնողները պատրաստվում են մեծացնել Սերժ Սարգսյանի նկարը… (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ  պայմաններում զոհված զինծառայողների ծնողները պատրաստվում են մեծացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և իրենց հանդիպման նկարը ու այդ նկարով ամենուր հետևել Սերժ Սարգսյանին՝ քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների ընթացքում: Ծնողները հիշեցնում են, որ 1,5 տարի վաղեմություն ունեցող հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն իրենց խոստացել էր, որ այն ժամանակ նոր նշանակված զինդատախաղ Գևորգ Կոստանյանը լուծում կտա իրենց խնդիրներին, սակայն մինչ օրս իրենց որդիների մահվան հանգամանքները չեն պարզվել:

«Մեծացնելու ենք նկարի տակ գրելու ենք՝ մեր նախագահը սուտասան է», – ասել է 2007 թվականին բանակում զոհված շարքային Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը:

Նրա խոսքով նախընտրական շրջանում` իրենց տուն են այցելում անծանոթ մարդիկ և, տարատեսակ խոստումներ տալով, փորձում են համոզել իր ընտանիքի անդամներին ընտրություններին ձայն տալ իրենց առաջարկած թեկնածուին:

«Գալիս, դուռս թակում են, ասում են` կամ Հանրապետականին ընտրեք, կամ «Բարգավաճին»: Ի՞նչ է նշանակում սա: Ասացի՝ նրան էլ թաղեմ, քեզ էլ հետը: Ասացի՝ գնացեք, ոչ նրան եմ ընտրում, ոչ էլ նրան: Հինգ տարի է Հանրապետականն է իմ երեխուն սպանել, երեխուս տվել եմ պետությանը, գերեզման ա տվել ինձ, ես ի՞նչ Հանրապետական ընտրեմ, սրա՞նց: Ասում է՝ հավատացեք ինձ: Ինչի՞ն հավատամ, որ էս հինգ տարի է՝ մեկը պատասխան չի տվել,մեկը պատիժ չի կրե՞լ: Հինգ տարի է իմ երեխուն հոշոտել է այս պետությունը, դուք եկել եք ինձ ասում եք՝ սրան ընտրի, նրան ընտրի: Ես դա եմ պատասխանել ու դուռը խփել երեսին», – եզրափակել է Գոհար Սարգսյանը: