Home / Տեսանյութեր / Բրյուսովի համալսարանը խնդրում է խուսափել «լուրջ խախտում» եզրույթից

Բրյուսովի համալսարանը խնդրում է խուսափել «լուրջ խախտում» եզրույթից

Կրթույան և գիտության նախարարությունը փոփոխությունների է ենթարկել նախարարության կայքում տեղ գտած  «ԵՊԼՀ-ի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտում և հանել «խիստ կասկածելի կետերը», սակայն ԵՊԼՀ կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ակտի նախագծի վերաբերյալ բուհի առարկությունների և առաջարկությունների զգալի մասը, այնուամենայնիվ, հաշվի չի առնվել նախարարության կողմից: Այս մասին ասված է Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի տարածած հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտում տեղ են գտել ներմուծված բաժիններ (օրինակ՝ 2008թ.-ին շնորհված դիպլոմի վերաբերյալ դիտողությունը):

Իրոք, 2008թ.-ին շնորհված դիպլոմում տեղ է գտել սխալ, որի պատասխանատուներն այլևս չեն աշխատում բուհում:

«Ներկա պահին ԵՊԼՀ շրջանավարտների դիպլոմների լրացումը կատարվում է համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 23.06.2010թ.-ի թիվ 609-Ն «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգ»-ի 3-րդ գլխի 16-րդ կետի և հավուր պատշաճի:

Սակայն մինչ այդ խնդրում ենք խուսափել «լուրջ խախտում» եզրույթից, քանի որ այն հասարակական ինքնագիտակցության հարթությունում մեկնաբանվում է որպես հանցագործություն և, ըստ էության, հանցագործության հոմանիշ է:

Հույս ունենք, որ ՀՀ ԿԳ նախարարության կողմից անդրադարձ կկատարվի և կվերանայվի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտը, այլապես ակտի վիճելի կետերի իրավաչափության և օրինականության հարցը կվիճարկվի դատարանում», – ասված է հայտարարության մեջ: