Home / Հայաստան / Հատուկ պաստառները պարզաբանում են զինծառայողների ընտրական իրավունքները

Հատուկ պաստառները պարզաբանում են զինծառայողների ընտրական իրավունքները

2012թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների նախաշեմին ՀՀ պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են «Նաև ընտրելով եմ պաշտպանում Հայրենիքս» խորագրով ցուցապաստառներ:

ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` ցուցապաստառները, որոնք ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում, հստակ պարզաբանում են զինծառայողների ընտրական իրավունքները և պարտականությունները, քվեարկության կարգը: