Home / Հայաստան / Սևանում կոչ են արել ընտրել նրան, ում հետ հնարավոր է «հետախուզության գնալ»

Սևանում կոչ են արել ընտրել նրան, ում հետ հնարավոր է «հետախուզության գնալ»

23-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Ջհանգիրյանն ապրիլի 14-ին Սևանում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ կոչ է արել «ազատվել թափթփուկներից»:

«Եկեք մի պահ միանանք, և էս թափթփուկներից ազատվենք: Ինչ է էսօր մեր հայրենիքի վիճակը, մարդու լաց է գալիս, ամբողջ երիտսարդությունը ռուսաստաններում թափառում է, տուն չկա, որ լիարժեք  ընտանիք կոչվի: Իմ ցանկությունը նա է, որ մենք բոլորով միանանք և Հայաստանի Հանրապետությանը ազատություն տանք», – ասել է Վարդան Ջհանգիրյանը:

ԱԱԾ պետի նախկի տեղակալ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը, խոսելով թեկնածուի մաիսն, ասել է, որ Վարդան Ջհանգիրյանն այն մարդն է, ում հետ ինքը կգնար հետախուզության:

« Վարդան Ջհանգիրյանն այն քաջորդին է, որ ծանր հիվանդության պայմաններում, հենակների վրա, հանիրավի, կեղծ ցուցմունքներով բանտ ընկավ, տղամարդու պես չկոտրվեց, մինչև վերջ մնաց: Այսօր կանգնած է ճակատը պարզ, բաց. կանգնել է ձեր առջև, և ես մտածում եմ, որ դուք կասեք ձեր բարեկամներին, հարազատներին, որպեսզի մենք Վարդանին ձայն տանք: Որովհետև նա ձեզ հետ հաստատ հետախուզություն կգնա և չի դավաճանի»,- ասել է Եղիազարյանը: