Home / Հայաստան / ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա հարձակում են գործել. Ոստիկանությունը զննում է տեղանքը (թարմացված է)

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա հարձակում են գործել. Ոստիկանությունը զննում է տեղանքը (թարմացված է)

Մի խումբ մարդիկ այսօր հարձակում են գործել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա, քարերով կոտրել գրասենյակի բոլոր պատուհանները  ու վնասել աշխատակիցներին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա նշել է, որ հարձակվողները մոտ 200 հոգի են եղել: Նրանք պոկել են գրասենյակի պատերին կախված անհայտ կորած համարվող անձանց վերաբերյալ անգլալեզու պաստառները:

Ոստիկանությունն այս պահին տեղանքի զննություն է կատարում: Քննիչները զրուցում է Արթուր Սաքունցի հետ:

Հիշեցնենք, որ վաղը Վանաձորը Հելսինկյան ասոցիացիայում պետք է տեղի ունենար «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, սակայն այսօր առավոտյան փառատոնի կազմակերպիչները ֆիլմերի ցուցադրումը չեղյալ են հայտարարել: