Home / Տեսանյութեր / ՀՀԿ-ում գոհ են «Արմնյուզի» նախաձեռնած հարցման արդյունքներից. այլք այդքան էլ լավատես չեն

ՀՀԿ-ում գոհ են «Արմնյուզի» նախաձեռնած հարցման արդյունքներից. այլք այդքան էլ լավատես չեն

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահելի է համարում աշխարհահռչակ կազմակերության անցկացված հարցումները: Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում` անդրադառնալով «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և Բալթյան հետազոտություններ/Gallup կազմակերպության կողմից անցկացված հարցումների արդյուքներին:

Հիշեցնենք, որ, մասնավորապես, այսօր հրապարակված արդյունքների համաձայն, 1018 հարցվածների 34 %-ն իր ձայնը կտա ՀՀԿ-ին, 28%-ը՝ ԲՀԿ-ին, 9%-ը՝ ՀԱԿ-ին, 6 %-ը՝ ՕԵԿ-ին, 5%-ը՝ ՀՅԴ-ին և 3%-ը՝ «Ժառանգությանը», եթե ընտրությունները լինեն հաջորդ կիրակի:

«Սոցիոլոգիան լուրջ գիտություն է: Իսկ Gallup-ն աշխարհահռչակ կազմակերպություն է, պրոֆեսիոնալության մակարդակով վստահություն է ներշնչում»,- ասել է Շարմազանովը:

Այն հարցին, թե որքան է իր հնարավորթյունը գնահատում ՀՀԿ-ն, Շարմազանովը պատասխանել է.

«Մենք ռեալ շանս ունենք 37-40% ձայներ ունենալ համամասնական ցուցակով: Մենք ունենք 33 թեկնածուներ առաջադրված նաև մեծամասնականով: Միասին 50%-ից ավել ձայն կունենանք: Մենք անցած ընտրություններում էլ ենք անցել 50%-ի շեմը,  ուղղակի ՀՀԿ-ն ինքնապաշտ չէ և պատասխանատվությունը կիսել ուզեց այլ ուժերի հետ` կոալիցիա կազմելով: Ինքներդ գնահատեք` ով ինչպես տարավ ստանձնած պարտականությունները:  Չի կարող կուսակցություն մինչև ժամը 2-ը լինել իշխանություն, 2-ից հետո` ընդդիմություն»,- ասել է Շարմազանովը:

Ի տարբերություն ՀՀԿ խոսնակի, հարցման արդյունքներիի նկատմամվ նույնքան դրական չեն տրամադրված ՀՅԴ-ի և «Ժառանգություն» ներկայացուցիչները:

«Ես չեմ ուզում մեկնաբանել` Ադիբեկյանը էս ասեց, Gallup-ը` էս ասեց, մի բան կասեմ  միայն` կապրենք, կտեսենք», – ասել է «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը:

ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանն էլ հիշեցրել է, որ 2007թ. Gallup-ը կանխատեսել էր, որ ՀՅԴ կստանա 7%, ինչդեռ կուսակցությունը հավաքեց 13%:

«Մենք շատ լավ գիտենք մեր էլեկտորատը քանի տոկոս է կազմում: Գիտենք մեր վարկանիշը և գիտենք` ինչ անել այն բարձրացնելու համար», – ասել է Սեյրանյանը: