Home / Տեսանյութեր / Դատախազությունը դեռ մտածում է գրասենյակի վրա հարձակման վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին

Դատախազությունը դեռ մտածում է գրասենյակի վրա հարձակման վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին

Երեկ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը վանաձորցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով նախօրեին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի միջադեպին, հայտարարել է, որ  փաստերը ցույց են տալիս, որ միջադեպի ընթացքում հասարակական կարգի որևէ խախտում չի հայտնաբվերել:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, դատախազը հայտարել է նաև, որ ոստիկանության միջամտության կարիք չի եղել , քանի որ ձվերի և քարերերի նետումը Վանյանի վրա «բողոքի արտահայտման ձև է»:

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նամակ է ստացել  դատախազությունից, թե այժմ  գործը քննման փուլում է, փաստերը ուսումանսիրվում են, գործի նյութերը պատրաստվում են և 10 օրվա ընթացքում կհայտարարեն` քրեական գործ հարուցվելու է, թե ոչ:

Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նկատել է, որ քրեական գործ պետք է հարուցվեր հենց այդ պահին, քանի որ դեպքի վերաբերյալ ապացույցներն առկա էին: