Home / Տեսանյութեր / Նիկոլ Փաշինյանն ավտոերթ անցկացրեց

Նիկոլ Փաշինյանն ավտոերթ անցկացրեց

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն այսօր ավտոերթ է անցկացրել 4-րդ գյուղ թաղամասում, որի ժամանակ երթի մասնակիցներին դարձյալ հետապնդել են գործաար Սամվել Ալեքսանյանի համախոհները:

Հիշեցնենք, որ մի խումբ կանանց և երիտասարդների մեքենաներով պարբերաբար տեղափոխում են այն վայր, որտեղ Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանդիպումներ է անցկացնում:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, այսօր կանայք փորձել են փակել փողոցներից մեկը, որտեղով պետք է անցներ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը, սակայն քիչ հետո ճանապարհը բացել են: Երթի մասնակիցները ընթացքում բռունքցներով ու ազդանշաններով են ողջունել քաղաքացիներին:

Ավտոերթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ իջել և ողջունել է  մարդկանց, որոնք նրան հաջողություններ են մաղթել: