Home / Տեսանյութեր / Ոստիկանությունը բերման կենթարկի Անժելա Սարգսյանի գործընկերներին

Ոստիկանությունը բերման կենթարկի Անժելա Սարգսյանի գործընկերներին

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում  է Անժելա Սարգսյանի գործով դատավարությունը:

«Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու մեջ, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեջ» մեղադրվող դերասանուհու նախկին զուգընկեր Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ արդեն երկու դատական նիստ է հետաձգվում՝ վկաների չներկայանալու պատճառով:

«Արմենիա հեռուստաընկերության սերիալում ներգրավված օպերատորները, դերասանները, ռեժիսորները պետք է լինեին, բայց ոչ ոք չէր ներկայացել:  Վկաները չեն ներկայանում, հիմա դատարանը որոշում է կայացրել բերման ենթարկել նրանց, դա ոստիկանությունը պետք է իրականացնի»,- ասել է փաստաբանը:

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 4-ին: