Home / Տեսանյութեր / Բանակում զոհված զինծառայողի գործով ձերբակալվածներ չկան. ՊՆ

Բանակում զոհված զինծառայողի գործով ձերբակալվածներ չկան. ՊՆ

ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը Epress.am-ի հետ զրույցում հերքել է այն լուրը, թե ապրիլի 18-ին հրազենային վնասվածքից զոհված 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանի ու վիրավորված 22-ամյա Կարեն Մովսիսյանի դեպքի առնչությամբ ձերբակալվել է դասակի հրամանատար, հենակետի ավագ, ավագ լեյտենանտ  Լենտուշ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի զորամասերից մեկի հենակետում: Լենտուշ Գրիգորյանի ձերբակալության մասին լուրը ԶԼՄ-ները տարածել էին այսօր առավոտյան:

«Առայժմ այս գործով ձերբակալվածներ չկան», – ասել է Սարգսյանը:

Դեպքի կապակցությամբ երկու օր առաջ հարուցվել էր քրեական գործ, կատարվում է քննություն: Այլ մանրամասներ ՊՆ-ն չի հայտնում: