Home / Տեսանյութեր / Կիրակի Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն երթևեկության համար

Կիրակի Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն երթևեկության համար

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով կազմակերպված միջոցառումների անցկացմամբ պայմանավորված՝ ապրիլի 22-ին որոշակի ժամանակահատվածներով կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևանի մի շարք հատվածներում: Երևանի քաղաքապետարանը նշում է, որ ժամը 15:00 – 19:00-ն  երթևեկությունը դադարեցվելու է Հանրապետության հրապարակում, ժամը 17:00 – 19:00-ն Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Իսահակյան փողոցն ընկած հատվածում, ժամը 17:00 – 21:00-ն` Շաումյան հրապարակում:

Ավելի երկար` 5 ժամով`  17:00-ից 22:00-ը փակ են լինելու.

Սայաթ Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոցն ընկած հատվածում

  • Տերյան փողոցի՝ Սայաթ Նովայի պողոտայից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում
  • Թումանյան փողոցի՝ Աբովյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածում
  • Հյուսիսային պողոտայում

Ժամը 22:00-ից 24:00-ը փակ է լինելու Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչև Կորյունի փողոցն ընկած հատվածը:

Քաղաքապետարանը պատճառած անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը։