Գլխավոր / Տեսանյութեր / Կոտայքի մարզին սպառնում է բնապահպանական նոր աղետ

Կոտայքի մարզին սպառնում է բնապահպանական նոր աղետ

Կոտայքի մարզին սպառնում է բնապահպանական նոր աղետ` Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործումը, որը գտնվում է Հրազդան երկաթուղային կայարանից 32 կմ հյուսիս-արևմուտք: Այս մասին ահազանգում է Հայաստանի Օրհուս կենտրոնների ցանցը:

Նոր հանքի շահագործման ծրագիրը մտադիր է իրականացնել «Ալումինա Քորփորեյշն» ընկերությունը, որ ծրագիրը տեղադրել է Բնապահպանության նախարարության կայքում, իսկ մայիսի 3-ին տեղի է ունենալու ծրագրի  հասարակական քննարկումը, որին մասնացելու են նաև ԶԼՄ-ներ,  բնապահպանական հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներ:

«Տեղանքը կուրորտային գոտի է, և հանքի բաց շահագործումը կարող է ռիսկեր պարունակել: Մենք հիմա ուսումանսիրում ենք ծրագիրը, և մեզ անհանգստացնող հարցերը  մայիսի 3-ին կհղենք ընկերությանը»,-  Epress.am-ի հետ զրույցում ասել է բնապահպան Ինգա Զառաֆյանը:

«Հանքավայրը բաղկացած է 3  տեղամասերից` Թակյառլու, Ուլյաշիկի և Տեժգետի, որոնք իրենցից ներկայացնում են հարստացված նեֆելինային սիենիտների գոտիներ: Տարածքի հիմնական ջրային զարկերակներն են Մարմարիկ և Աղստև գետերը: Հանքավայրը մոտ է գտնվում Հանքավան, Արտավազ, Մեղրաձոր, Փյունիկ և Ծաղկաձոր բնակավայրերն: Տարածաշրջանում կան բարձրորակ հանքային  (Հանքավան)  և քաղցրահամ ջրերի աղբյուրներ: Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրը հարակից է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող Կովկասյան մրտավարդենու, Հանքավանի ջրաբանական,  Արզականի և Մեղրաձորի,  Մարգահովիտի պետական արգելավայրերին, ինչպես նաև Դիլիջանի ազգային պարկին»,- տարածած հաղորդագրության մեջ  հայտնում է Օրհուս կենտրոնը: