Home / Տեսանյութեր / Պաշտոնական. Գվարդիոլան կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո, ակումբը կգլխավորի Վիլյանովան

Պաշտոնական. Գվարդիոլան կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո, ակումբը կգլխավորի Վիլյանովան

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո: 4 տարվա աշխատանքից հետո Գվարդիոլան որոշել է չերկարաձգել ակումբի հետ կնքած պայամանգիրը:

«Այս որոշումն ինձ հեշտ չի տրվել, սակայն արդեն ժամանակն է, որ հնարավորություն տրվի ուրիշ մարզիչների: 4 տարիների ընթացքում ես իրականացրի իմ բոլոր ցանկությունները, արեցի ամեն ինչ, որպեսզի թիմը հաջողությունների հասնի: Այս որոշումը կայացրել եմ դեկտեմբերին, սակայն բնական է, որ մենք չէինք կարող այն ժամանակից շուտ հրապարակել:

Ցանկանում եմ, որ թիմը շարունակի ջանասիրաբար աշխատել: Ակումբը հիանալի նախագահ ունի: Այժմ թիմին նոր շունչ ու նոր արյուն է հարկավոր», – Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Armfootball.com-ը:

Ռոսելը նշել է, որ գոհ է մնացել Գվարդիոլայի աշխատանքից այս 4 տարիների ընթացքում և մի քանի անգամ շնորհակյալութուն է հայտնել նրան:

Գվարդիոլայի հեռանալուց հետո ակումբը կգլխավորի նրա օգնականը` Տիտո Վիլյանովան: «Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել է, որ Վիլյանովան որպես թիմի նոր գլխավոր մարզիչ կներկայացվի մրցաշրջանի ավարտից հետո: Սուբիսարետան հայտարարել է, որ թիմը նոր խաղացողներ ձեռք կբերի, սակայն կպահպանի իր խաղաոճը:

Սանդրո Ռոսելի կարծիքով` մյուս մրցաշրջանում թիմն ավելի լավ կներկայանա և ճիշտ աշխատանքի շնորհիվ նոր նվաճումների կհասնի:

Ինքը` Գվարդիոլան, ոգևորել է Վիլյանովային` նշելով, որ «Բարսլեոնան» մեծ ակումբ է, և այսպիսի հնարավորությունը անպայման պետք է օգտագործել: