Home / Հայաստան / Գերեզմանոցում հանգուցյալներին խնդրել են չմասնակցել ընտրություններին

Գերեզմանոցում հանգուցյալներին խնդրել են չմասնակցել ընտրություններին

Արմավիրի թիվ 20 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Մերուժան Աբրահամյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ իրենց ընտրատարածքը բացառություն չէ` այստեղ ևս ընտրացուցակներն ուռճացված են:

Օրինակ, Մեծամորում 1990 թվին է բնակչության թիվն ամենամեծը եղել` մոտ 12 հազար մարդ: «Դրանից հետո տարեցտարի նվազել է, մարդիկ գնացել են, և իմ հաշվարկներով` բնակչության թիվն այսօր առավելագույնը 9 հազար պետք է լիներ: Մինչդեռ ընտրողների թիվն է այսօր 9 հազարի հասնում: Դե թող հանեն, ինչո՞ւ չեն հանում այդ չեղած մարդկանց»:

Աբրահամյանը պատմել է, որ մի քանի օր առաջ իր թիմի երիտասարդները հավաքվել-գնացել են գերեզմանոց, որտեղ բարձրախոսով հայտարարել են. «Հարգելի հանգուցյալներ, խնդրում ենք չգաք ընտրության»: