Home / Տեսանյութեր / Չարենցավանի ոստիկանությունը հերքում է, որ մարդկանց բերման է ենթարկել ընտրակաշառքի համար

Չարենցավանի ոստիկանությունը հերքում է, որ մարդկանց բերման է ենթարկել ընտրակաշառքի համար

Epress.am-ի տեղեկություններով` երեկ գիշերը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ընտրակաշառք բաժանելու և վերցնելու համար չորս քաղաքացու տարել են ոստիկանություն:

Չարենցավանից մեզ հայտնել են, որ այնտեղ 15 000-ական դրամ ընտրակաշառք են բաժանել ԲՀԿ-ի և թիվ 26 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու, ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանի համար, ով Չարենցավանում հայտնի է որպես «Շշի Մելո»: 4 քաղաքացիներին էլ ոստիկանությունից բաց են թողել:

Այս հարցի առնչությամբ Չարենցավանի ոստիկանությունից Epress.am-ին հայտնեցին, որ երեկ իրենք անհայտ քաղաքացուց նման ահազանգ ստացել են, սակայն իրենց օպերատիվ խումբը մեկնել է ահազանգի նշված վայր և պարզել, որ այն չի համապատասխանում իրականությանը: