Home / Բնապահպանություն / Բնապահպանները դեսպանատան մոտ պաշտպանեցին իրենց ռուսաստանցի գործընկերներին (ՖՈՏՈ)

Բնապահպանները դեսպանատան մոտ պաշտպանեցին իրենց ռուսաստանցի գործընկերներին (ՖՈՏՈ)

«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում Ռուսատանի դեսպանատան դիմաց: Մասնակիցների խոսքով` ակցիան կազմակերպվել է ` ի  նշան սոլիդարության Մերձմոսկովյան Ցագովյան անտառի ակտիվիստներին, ովքեր  այս պահին  պիտեկ են անում Մոսկվայում:

«Բնապահպանությունն ընդհանուր խնդիր է և պետական սահմաններ չի ճանաչում:  Ցագովյան անտառի հսկայական հատվածներ հատվում են` ավտոճանապարհի կառուցման համար: Արդեն 250 հեկտար անտառ է հատվել: Եթե հիշենք, որ  մեր Թեղուտում հանքի շահագործման ծրագիրը ֆինանսավորվում է ռուսական ՎՏԲ բանկի կողմից,  մենք նաև  Թեղուտի հարցն ենք բարձրացնում և ասում`  հեռու Թեղուտից»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից Արթուր Գրիգորյանը:

Ակցիան ուղեկցվում էր ոստկանների կողմից, ովքեր թույլ չէին տալիս  բնապահպաններին մոտենալ  դեսպանատան շենքին: