Home / Հայաստան / Ողբերգական միջադեպ` ՀՀԿ-ի համերգի ժամանակ. կան տուժածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ողբերգական միջադեպ` ՀՀԿ-ի համերգի ժամանակ. կան տուժածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Հանրապետության հրապարակում անցկացվող ՀՀԿ նախընտրական հանրահավաք-համերգի ժամանակ ողբերգական միջադեպ է գրանցվել: Ականատեսների խոսքով` հանկարծակի բռնկվել են հելիում պարունակող փուչիկները: Ոստիկանները հայտնում են տասնյակ տուժածների մասին, մինչդեռ, ականատեսների խոսքով, տուժածների թիվը շատ ավելի մեծ է: Դեպքի վայր են ժամանել տասնյակ շտապ օգնության մեքենաներ:

20:00-ի դրությամբ հանրահավաքը մի պահ դադարեցվել էր, սակայն hամերգը  շարունակվում է: Հավաքվածները պահանջում էին դադարեցնել ելույթները, սակայն երգիչները շարունակում էին իրենց գործը: Մարդիկ լքում են հրապարակը, որը շրջափակվել է ոստիկանների կողմից: