Home / Տեսանյութեր / Ոստիկանությունում օպերատիվ խմբեր են ստեղծվել. քննում են Հանրապետության հրապարակի միջադեպը

Ոստիկանությունում օպերատիվ խմբեր են ստեղծվել. քննում են Հանրապետության հրապարակի միջադեպը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ձևավորվել են մի քանի ուղղությամբ աշխատող օպերատիվ խմբեր, որոնք քննում են այսօր Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաք-համերգի ժամանակ փուչիկների պայթյունը, որի հետևանքով 140 մարդուց ավելի է տուժել:

«Իրականացվում են այցելություններ հիվանդանոցներ, հարցման են ենթարկվում պատահարի վայրում ներկա գտնվողները և տուժածները, միջոցներ են ձեռնարկվում բռնկման անմիջական ականատեսներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի մյուս մանրամասները պարզելու նպատակով պահանջվում են անհրաժեշտ փաստաթղթեր և այլ նյութեր:

Ներկայումս իրականացվող քննությամբ քննարկվում է պատահարի պատճառի մի քանի հավանական վարկած` ինքնաբռնկում, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը և այլ վարկածներ:
Ոստիկանությունը պարբերաբար կտեղեկացնի իրականացված գործողությունների և ստացված արդյունքների մասին», – հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը: