Home / Տեսանյութեր / Պայթյունից տուժած 60 քաղաքացի դուրս է գրվել, 25-ը` վերակենդանացման բաժանմունքներում են

Պայթյունից տուժած 60 քաղաքացի դուրս է գրվել, 25-ը` վերակենդանացման բաժանմունքներում են

Մայիսի 4-ին, ժամը 19.40-ի սահմաններում ՀՀԿ-ի հանրահավաք-համերգի ժամանակ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած գազով լիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով տուժել են 154 քաղաքացիներ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Մայիսի 5-ին, ժամը 10.00-ի դրությամբ հոսպիտալացված 154 քաղաքացիներից 94-ը դեռևս գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 25-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 60-ը դուրս են գրվել: